ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Կիևին օգնության նոր փաթեթի տրամադրման մասին, որը կարող է վերջինը լինել․ Ջոն Քիրբին
Միացյալ Նահանգները դեկտեմբերի վերջին կհայտարարի Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը վերջինը կլինի, քանի որ Կիևին աջակցելուն ուղղված ռեսուրսները սպառվում են։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք դեռ ծրագրում ենք այս ամսվա վերջին Ուկրաինային օգնության մեկ փաթեթ տրամադրել», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր միջոցներ հատկացնելու որոշման, Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար:
Նա նաև հավելել է, որ մնացած հասանելի միջոցներն ուղղվել են իրենց մատակարարումների պաշարները համալրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զորախմբի առջև դրված է Ղարաբաղում խաղաղության և կայունության պահպանման խնդիրը. Շոյգու
Ռուսական խաղաղապահ զորակազմերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության հիմքն ու երաշխավորը: Այս մասին ՌԴ...
ԱՄՆ-ը տարբերություն է տեսնում Ուկրաինայի և Գազայի հակամարտությունների զոհերի միջև. Ջոն Քիրբի
ԱՄՆ իշխանությունները տարբերություն են տեսնում Ուկրաինայի և Գազայի հատվածի հակամարտության զոհերի միջև, ասել է Սպիտակ տան...
Ներկայում Ռուսաստանի Զինված ուժերն աշխարհի ամենամարտունակ բանակն են. Շոյգու
Ներկայում Ռուսաստանի Զինված ուժերն աշխարհի ամենամարտունակ բանակն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սեր...
ՀԱՄԱՍ-ի առաջնորդները գաղտնի հանդիպել են Թուրքիայում
Թուրքիայում տեղի է ունեցել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների գաղտնի հանդիպումը, որին քննարկվել է Իսրայե...