Հասարակություն

Սկանդալ Դեպարդիեի շուրջ․ ինչու են Փարիզի թանգարանից հանել դերասանի մոմե արձանը

Edita 1 րոպե 465 դիտում
Սկանդալ Դեպարդիեի շուրջ․ ինչու են Փարիզի թանգարանից հանել դերասանի մոմե արձանը

Փարիզի մոմե արձանների թանգարանը ցուցասրահից հեռացրել է դերասան Ժերար Դեպարդիեի մոմե արձանը՝ այցելուների բացասական արձագանքից հետո: Այս մասին այսօր հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով թանգարանի տնօրինությանը։ 


Թանգարանում պարզաբանել են, որ այն բանից հետո, երբ դերասանը հայտնվել է ԶԼՄ-ների տեսադաշտում՝ կապված սկանդալային իրավիճակի հետ, թանգարանի այցելուները սկսել են նրա մասին բացասական մեկնաբանություններ թողնել։


Մինչ այդ՝ դեկտեմբերի 14-ին, հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Դեբևերը, ով Դեպարդիեին մեղադրել էր սեռական բռնության մեջ, ինքնասպան է եղել: Փարիզի դատախազությունը որոշել է հետաքննություն սկսել մահվան հավանական պատճառների վերաբերյալ։ Իր կենդանության օրոք Դեբևերը հրապարակավ հայտարարել է, որ դերասանն իրեն ոտնձգություններ է թույլ տվել հենց կադրում։ 


Հաջորդ օրը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքը հայտարարել է, որ Դեպարդիեն խայտառակում է Ֆրանսիան իր պահվածքով: Նրա կարծիքով՝ երկրի վրա խայտառակություն են առաջացնում արտիստի սեքսիստական արտահայտությունները կանանց մասին։ Նա նաև հավելել է, որ կարգապահական ընթացակարգը մտադիր է դերասանին զրկել Պատվո լեգեոնի շքանշանից: Դեկտեմբերի 16-ից հետո Դեպարդիեն իր պարգեւը հանձնել Է գերատեսչության տնօրինությանը։


74-ամյա դերասանին առաջին անգամ սեռական բռնության մեջ մեղադրել են դեռ ապրիլին։ Այն ժամանակ Դեպարդիեի անպարկեշտ պահվածքի մասին հայտարարել էին միանգամից 13 կին, դերասանուհիներ, հավելյալներ եւ դիմահարդարներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250