
«Օրհնություն տալ դեռ չի նշանակում հավանություն տալ ամուսնությանը»․ մանրամասներ՝ միասեռականներին օրհնելու մասին

Վատիկանը քահանաներին թույլատրել է օրհնել միասեռ զույգերին, սակայն նրանց համար պսակադրություններ կամ պսակադրության արարողություններ չկատարել։ Այս նորամուծությամբ «Fiducia supplicans» հռչակագիրը հրապարակվել է Հավատքի վարդապետության դիսկեստրի կողմից, և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատել է այն, հայտնում է Vatican News-ը։
Հռչակագրում նշվում է, որ ամուսնության վերաբերյալ եկեղեցու վարդապետությունը չի փոխվում, և օրհնություն տալու կարողությունը չի նշանակում, որ եկեղեցին հավանություն է տալիս միասեռ ամուսնություններին: Բացի այդ, նման օրհնությունը ոչ մի կերպ չպետք է նմանվի հարսանեկան արարողության։
«Երբ երկու հոգի օրհնություն են խնդրում, նույնիսկ եթե նրանց ամուսնական կարգավիճակը «անկանոն» է, ձեռնադրված հոգևորականը կարող է օրհնություն տալ: Այնուամենայնիվ, հովվական օրհնության այս ժեստը չպետք է պարունակի հարսանեկան արարողության նմանվող որևէ տարր»,- ասվում է հաղորդագրության մեջ: