Հասարակություն
Մերկասառույցի պատճառով արգելակվել է 4 բեռնատար
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին բեռնատարները մերկասառույցի պատճառով արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մերկասառույցի պատճառով արգելափակվել է 4 բեռնատար:
Փրկարարները մոտ 1200 մետր քարշակել են 2 կցորդիչով բեռնատար ավտոմեքենան, մյուս 2-ը ճանապարհը շարունակել են ինքնուրույն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ցրտահարության վտանգը այս տարի այլ սցենար ունի
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ադրբեջան մեկնած հայկական պատվիրակության կազմը
1.0
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ ապրիլ ամսին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպшնություն` Երևանում․ կնոջ մարմին են հայտնաբերել
5.0