Աշխարհի ամենահարուստ միլիարդատերերը․ Մասկը չի զիջում

Forbes-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշը։ Թե ինչ է փոխվել ցուցակում կես տարվա ընթացքում, հայտնում է Orda.kz-ը։


2023 թվականի վերջին աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնականում կրկին Իլոն Մասկն է։ Ապրիլին նրան պատվավոր տեղից հեռացրել էր Բեռնար Առնոն՝ «Louis Vuitton Moët Hennessy»-ի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը։ Ի դեպ, սեպտեմբերին Մասկը կրկին վերականգնեց առաջատարի դիրքը, իսկ Առնոն իջավ ցուցակի երկրորդ հորիզոնական։


Գարնանը Forbes-ը բացատրեց, որ 2022 թվականը կապիտալի համար շատ ռիսկեր էր բերել: Այս միտումը չի շրջանցել նաև աշխարհի 2640 միլիարդատերերին։ Նույնիսկ նրանք, ովքեր սանդղակի վերևում էին, մի փոքր աղքատացան: 25 առաջնորդների կարողությունը նվազել է 200 միլիարդ դոլարով և կազմել 2,1 տրիլիոն դոլար՝ նախկին 2,3 տրիլիոն դոլարի փոխարեն:


Արդյունքում, 2023 թվականի դեկտեմբերին տասնյակն այսպիսի տեսք ունի:


Իլոն Մասկ — 245,3 միլիարդ դոլար (180 միլիարդ ապրիլին)

Բեռնար Առնո — 191,3 միլիարդ (211,8 միլիարդ ապրիլին)

Ջեֆ Բեզոս -168,4 միլիարդ դոլար (ապրիլին՝ 114 միլիարդ)

Լարի Էլիսոն-146,5 միլիարդ դոլար (107 միլիարդ ապրիլին)

Ուորեն Բաֆեթ — 119,3 միլիարդ դոլար (106 միլիարդ ապրիլին)

Բիլ Գեյթս — 117,6 միլիարդ դոլար (104 միլիարդ ապրիլին)

Մարկ Ցուկերբերգ — 115,9 մլրդ դոլար

Սթիվ Բալմեր — 112,8 միլիարդ դոլար (80,7 միլիարդ ապրիլին)

Լարի Փեյջ — 111,7 միլիարդ դոլար

Սերգեյ Բրին-107,3 միլիարդ դոլար


Ստատիկ է մնում ցուցակի միայն կեսը, իսկ փոփոխությունները տեղի են ունենում հիմնականում առաջին և վերջին եռյակում։


Ապրիլին 7-10-րդ հորիզոնականները զբաղեցրել են՝


Մայքլ Բլումբերգը՝ ԱՄՆ-ից (94,5 միլիարդ դոլար), որին 2023 թվականի դեկտեմբերին փոխարինել է Մարկ Ցուկերբերգը։

Կառլոս Սլիմ Էլուն Մեքսիկայի ամենահարուստ մարդն է, նրա կարողությունը ապրիլին գնահատվել է 93 մլրդ դոլար: Այժմ նա հեռացել է թոփից։

Տասնյակի ցուցակից դուրս է մնացել Հնդկաստանից Մուկեշ Ամբանին, որի կարողությունը ապրիլին գնահատվում էր 83,4 մլրդ դոլար:

Ամերիկացի Սթիվ Բալմերը տասներորդից բարձրացել է ութերորդ հորիզոնական։



Քաղաքականություն