ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն չի կարող, ինչպես որոշ երկրներ, երշիկի դիմաց տալ իր ինքնիշխանությունը. Պուտին
Ռուսները պետք է հիշեն, որ Ռուսաստանի Դաշնությունը կա՛մ կլինի ինքնիշխան պետություն, կա՛մ ընդհանրապես գոյություն չի ունենա, դա պետք է լինի նրանց գլխում և սրտում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության 21-րդ համագումարում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի կարող, ինչպես որոշ երկրներ, երշիկի դիմաց տալ իր ինքնիշխանությունը և դառնալ ինչ-որ մեկի արբանյակը:
«Մենք պետք է հիշենք և երբեք չմոռանանք և սովորեցնենք մեր երեխաներին. Ռուսաստանը կամ ինքնաբավ, ինքնիշխան տերություն կլինի, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա: Սա շատ կարևոր բան է, որը միշտ պետք է լինի մեր գլխում և սրտում»:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ դրա համար իրենք են որոշելու և կերտելու իրենց ապագան։
«Սա է ինքնիշխան պետական աշխարհայացքը, իրական քաղաքացիական համախմբման և համատեղ աշխատանքի հիմքը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն. սա նրանց ինչի՞ն է պետք». Պուտին
Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, բայց ՆԱ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը մեկնաբանել է Բայդենի խոսքերը
Արևմուտքի երկրները ստիպված կլինեն Ռուսաստանի հետ շփման եզրեր գտնել, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:Միև...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Թրամփը մեջբերել է Պուտինի խոսքերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնալիք է ժողովրդավարության համար, ով հետապնդում է քաղաքական հակառակորդներին դատարանում։ Նման կ...
«Սա ակնհայտ հարձակում է Ֆինլանդիայի ինքնիշխանության վրա». երկրի վարչապետ
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ փախստականների հոսքը Ռուսաստանի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և...