Մարկ Ցուկերբերգը Հավայան կղզիներում բունկերով շենքերի համալիր է կառուցում

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հավայան կղզիներում բունկերով շենքերի համալիր է կառուցում։ Այս մասին հայտնում է Wired-ը։


 Նախագծի համաձայն՝ շենքային համալիրը բաղկացած կլինի երկու առանձնատներից և մի քանի ծառատներից, ինչպես նաև մի քանի տասնյակ այլ շինություններից։


Շենքերի համալիրի տակ կլինի ընդարձակ ստորգետնյա բունկեր՝ 464 քմ մակերեսով։ Բունկերը կունենա առանձնատների երկու մուտք և ապահովված կլինի էներգիայի վերականգնվող ինքնավար աղբյուրներով, ինչպես նաև ջրի և սննդի մեծ պաշարով։


Ծրագրի գնահատված արժեքը մոտ 100 մլն դոլար է։


Մինչ այս Amazon շուկայի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր և աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը Ջեֆ Բեզոսը 68 միլիոն դոլարով առանձնատուն է գնել Ֆլորիդայի Ինդիան Քրիք բացառիկ կղզում։


Իր մեկուսացված դիրքի և հարուստ բնակիչների պատճառով Ինդիան Քրիքը ստացել է «միլիարդատերերի բունկեր» անվանումը։


Քաղաքականություն