Իսրայելից մանրամասներ են հայտնել սպանված 3 պատանդների մասին

ՑԱԽԱԼ-ը նոր մանրամասներ է հայտնել անցած ուրբաթ սպանված երեք պատանդների մահվան մասին: Տեղեկատվությունը փոխանցում է BBC-ն:


Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքով ՝ զինվորներից մեկը տեսել է, թե ինչպես են պատանդները շենքից դուրս գալիս առանց վերնաշապիկների՝ ձեռքին սպիտակ շորով փայտ բռնած: Զինվորը զգացել է վտանգը և կրակ բացել՝ ենթադրելով, որ այդ մարդիկ ահաբեկիչներ են։ Երկու պատանդներն անմիջապես սպանվել են, եւս մեկը վիրավորվել է եւ փախել շենք։ Այնուհետև զինվորները եբրայերենով օգնության աղաղակ են լսել։ Դրանից հետո զինվորները կրկին կրակ են բացել, և այդ պատանդը նույնպես զոհվել է:


«Երեք պատանդները կարող էին նետվել կամ փախչել»,-ենթադրել են Իսրայելում։


«Ես հստակ կասեմ. դա դեմ էր մարտական գործողություններ վարելու մեր կանոններին», - ասում է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։


Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել է, որ իր զինվորականները սխալմամբ սպանել են երեք իսրայելցի պատանդների, որոնց շփոթել են ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի զինյալների հետ։

Քաղաքականություն