Զոհված 15 զինվորի գործով կալանավորված Գոռ Աղեկյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով կալանավորված ամբաստանյալ Գոռ Աղեկյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Մինչեւ դատարանի որոշման հրապարակելը մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալը պետք է մնա կալանքի տակ, քանի որ հիմնավոր է մեղադրանքը։


Նա հայտարարեց, որ դեպքից հետո սպան կրակմարիչներ է տեղավորել դեպքի վայրում։ Դատախազի հայտարարությանն ի պատասխան ամբաստանյալն արձագանքեց.


«Կրակմարիչները դեպքից հետո իմ գլխու չեն բերվել»։ Ամբաստանյալը տվեց գնդապետ Արգամ Գեւորգյանի անունը։ Գործով կալանավորված ամբաստանյալ Մառլեն Սարգսյանը հայտարարեց, որ տիրապետում է տեղեկատվության, որը կներկայացնի գործով տուժողների ներկայացուցչին, փաստաբան Նորայր Նորիկյանին։ Գործով ամբաստանյալը հայտարարեց, որ կան ինֆորմացիաներ, որոնց մասին ինքը այժմ չի բարձրաձայնելու։ Ցանկացածի հետ ես պատրաստ եմ առերես հանդիպել»։


Անդրադառնալով մեղադրանքին՝ ամբաստանյալն ասաց. «900 թվի հրաման գոյություն չունի, հրամանը կեղծ է: Այդ հատվածները հանված են փաստաթղթերից, իրենք դա լավ գիտեն։

Քաղաքականություն