
Ըստ հարցումների՝ ՀՀ քաղաքացիներից շատերը Ռուսաստանին անվանել են թշնամական պետություն

«Ինֆոտեկա24»- ի տեղեկություններով՝ հոկտեմբերին միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի կողմից Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ էականորեն փոխվել է։
Մասնավորապես, ֆոկուս խմբի հարցման ժամանակ, երբ զրուցակիցները ստիպված էին նշել Հայաստանի բարեկամ երկրները, բացարձակապես ոչ ոք չի հիշատակել Ռուսաստանը։ Որպես բարեկամ երկրներ հիշատակվել են Ֆրանսիան, Իրանը և ԱՄՆ-ը։
Փոխարենը շատերը Ռուսաստանին անվանել են թշնամական պետություն, որի շահերը սերտորեն համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ։
Հետազոտության արդյունքները դեռևս հրապարակված չեն, դրանք տարածված են տարբեր կազմակերպություններում, վերլուծական կենտրոններում և որոշ պետական կառույցներում: