Ինչու են երեխաներն ու ուսուցիչները տարհանվել դպրոցից․ տնօրենը պարզաբանում է

Ոստիկանները շատ արագ պարզեցին, որ երեխաներից մեկը «պերցովկայով» գազի բալոն է 2-րդ և 3-րդ հարկերի արանքում լցրել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի Ֆ․ Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը՝ անդրադառնալով քիչ առած տարածված տեղեկատվությանը, որ իր ղեկավարած դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների և ուսուցիչների մոտ համատարած հազ է սկսվել։


«Հիմա մենք ոստիկանությունում ենք, երեխան էլ խոստովանել է իր արարքը։ Ոչ-ոք չի թունավորվել, ուղղակի ես վախեցա մասսայական հազի բռնկումից, արագ շտապօգնություն կանչեցի»,- մանրամասնեց դպրոցի տնօրենը։ Հարցին՝ իսկ աշակերտը հայտնե՞լ է, թե ինչու է նման բան արել, Սվարյանը նշեց․ «Հիմա էստեղ ենք, որ հասկանանք ինչի՞ համար է կատարել արարքը»։


Դպրոցի տնօրենը նշեց նաև, որ հոսպիտալացվածների վիճակն արդեն լավ է․ «6-ն էին, 3-ն արդեն դուրս են գրվել, մյուսներն էլ շուտով»։


Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիր մարզում: Մուսալեռի վարչական տարածքում ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխա տեղափոխվել էր մի մասը «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ՝ Երևանի տարբեր ԲԿ-ներ։

Քաղաքականություն