Հայաստանի հետ դաշնակցային կապերի ամրությունը փորձության է ենթարկվում. Լավրով
Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերն այսօր փորձության են ենթարկվում, եղբայրական ժողովուրդների հարաբերություններում Արևմուտքը փորձում է սեպ խրել։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այսօր Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի մասնակիցներին ուղղված Լավրովի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Արժեքավոր է այս նախաձեռնությունը, որը կոչված է պայմաններ ստեղծել միավորող օրակարգի որոնման համար, ինչպես նաև նպաստել Հայաստանում և Ռուսաստանում հասարակական կարծիք ձևավորող նոր դեմքերի ի հայտ գալուն»,- նշել է նախարարը։
Լավրովը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ կմշակվեն և օգտակար կապեր կստեղծվեն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայում ձախողվել են, և նա գազանաբար ճանկել է Հայաստանը և փորձում է այն պոկել Ռուսաստանից։
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Աննա Հակոբյանը կրտսեր դստեր՝ Արփիի, հետ այցելել է Ամասիայի մանկական արվեստի դպրոց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիրակի մարզ։ Դստեր` Արփիի հետ, վարչապետի տիկինը եղել է «Ամասիայի մանկական ար...
Իմ հեռախոսահամարը չի փոխվել. Մակրոնը` Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...