ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Արագածոտնում. վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայով. վիճակը ծանր է

Դեկտեմբերի 14-ին, ժամը 00։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mazda» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1997 թ.) և «Dodge» (վարորդ Ժ․ Ա․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ժ. Ա․-ին, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։







Քաղաքականություն

Պատահարներ