Քրեակատարողական ծառայողը 2 տարի անընդմեջ կրեդիտներ չհավաքելու դեպքում կազատվի աշխատանքից
Հայաստանում օրենքի նոր նախագծով նախատեսվում է քրեակատարողական ծառայողին ազատել աշխատանքից, եթե նա երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանա:
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:
Ներկայումս քրեակատարողական ծառայողի համար վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն:
«Նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայությունից քրեակատարողական ծառայողին ազատելու համապատասխան հոդվածում ավելացնել հետևյալ կարգավորումը՝ երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու, ինչպես նաև երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման և (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում: Այսինքն՝ եթե 2 տարի անընդմեջ չստանան համապատասխան կրեդիտներն, ազատվելու են աշխատանքից»,-ասաց փոխնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Խաչատրյանին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտ...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
«ՀՀ-ն ուզում է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի». Արարատ Միրզոյան
Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակելու վճռականության դրսևորումն է։ Այս մասին հայտ...
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերա...