Պատահարներ
Վթար՝ Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 7-ամյա երեխա
Edita
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կան տուժածներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 14:20-ի սահմաններում Եղվարդ-Ապարան ավտոճանապարհի Բուժական գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից մեկը 7-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց: Կայքի տեղեկություններով՝ երեխան Եղվարդի շտապօգնության կողմից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայ ուսուցչուհին Բրյանսկի դպրոցի հրաձգության ժամանակ իր մարմնով փրկել է երեխաներին
Edita
Պահակակետում եղել է արնաշաղախ վիճակում․ Քննչականը մանրամասներ է հայտնում ոստիկանի ինքնասպանությունից
Edita
Սուրենավանում 7 տարեկան տղան մահացել է՝ թափառող շների հարձակումից
Edita
Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում․ ՔԿ-ն մանրամասնում է
Edita