100 զրահամեքենա Ուկրաինայի համար. Բուլղարիայի խորհրդարանը հաղթահարել է նախագահական վետոն

Բուլղարիայի խորհրդարանը հաղթահարել է երկրի նախագահի վետոն և վերջնականապես հաստատել Ուկրաինա 100 ԲՏՌ-60 ուղարկելու որոշումը: Ինչպես հաղորդում է Bulgarian News Agency-ն, քվեարկությունը տեղի է ունեցել բավականին լարված մթնոլորտում: Այսպես, որոշ պատգամավորներ պնդում էին, որ այդ զրահամեքենաները խիստ անհրաժեշտ են Բուլղարիային, իսկ պաշտպանության նախարար Թոդոր Թագարևը պետք է հրաժարական տա ՝ տեխնիկան Ուկրաինային հանձնելու ցանկության պատճառով։ Ի պատասխան մյուս պատգամավորները նշել են, որ այդ զրահատեխնիկան վաղուց ավելորդ է դարձել Բուլղարիայի համար, և որ ԲՏՌ-ի փոխանցումն Ուկրաինային լավագույն ներդրումը կլինի հենց Բուլղարիայի անվտանգության գործում։


Ի վերջո, նիստերի դահլիճում լարվածությունը հասել է այն մակարդակին, երբ ծեծկռտուք է սկսվել պատգամավորների միջև։ Այդ պատճառով նիստը նախագահող խորհրդարանի փոխխոսնակը ստիպվածէ եղել կարճ ընդմիջում հայտարարել։ Բացի այդ, Բուլղարիայի խորհրդարանն ընդունել Է Ուկրաինայի համար ևս մեկ կարևոր որոշում ՝ շարժական զենիթահրթիռային համալիրների և տարբեր տեսակի "ցամաք-օդ" դասի հրթիռների փոխանցման մասին, որոնք կամ թերի են, կամ այլևս անհրաժեշտ չեն բուն Բուլղարիային:Ինչպես նշվում է որոշման մեջ, բուլղարական բանակի զինանոցների հերթական գույքագրման ժամանակ պաշտպանության նախարարությունը պետք է կազմի ավելորդ սպառազինությունների և նյութական միջոցների ցանկը և առաջարկություն պատրաստի դրանք Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ:


Խորհրդարանը նաև պարտավորեցրել է Պաշտպանության նախարարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի Բուլղարիան միանա այն երկրների կոալիցիային, որոնք Ուկրաինային աջակցություն են ցուցաբերում F-16 կործանիչներ ստանալու հարցում, բայց բուլղարացիները կօգնեն միայն համատեղ մարզումներին մասնակցելով և դրա համար իրենց օդային տարածքը տրամադրելով: Ի վերջո, խորհրդարանը համաձայնություն տվեց Բուլղարիայում մինչև չորս Ուկրաինական հետևակային և մեքենայացված ստորաբաժանումների վերապատրաստմանը ՝ տարեկան ոչ ավելի, քան 160 մարդ:

Քաղաքականություն