«Մաղթում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում». Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ողջունում է Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը, որում աջակցություն է հայտնում «լրացուցիչ քայլեր ձեռնարկելու շուրջ քննարկումները շարունակելուն»։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ և սատարում ենք լրացուցիչ քննարկումները շարունակելու որոշումը։
Մաղթում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում, որը կդառնա Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման գործընթացի կարևոր իրադարձություններից մեկը»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք». թուրք լրագրողը Պետրոս Ղազարյանի հյուրն է
Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն խաղաղության մասին, դեկտեմբերի 7-ի երեկոյան Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս հավաստիա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին. հատված՝ ցուցմունքից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բ...
Ապարանում նոր բազմաբնակարան շենք ենք կառուցել. 43 ընտանիքի բնակարան կնվիրենք. Գնել Սանոսյան
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրել:ՏԿԵ նախարար Գնել Սա...
«Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա». Բորել
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջ...