ԱՄՆ Սենատը արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին օգնելու նախագիծը
Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնություն հատկացնելու մասին օրինագիծը ընթացակարգային քվեարկություն չի անցել ԱՄՆ Սենատում, ասվում է C-Span հեռուստաալիքի հաղորդման մեջ։ Հարցը Կոնգրեսի վերին պալատ բերելու համար անհրաժեշտ էր 60 սենատորների հավանությունը։ «Դեմ» է քվեարկել 51 օրենսդիր, «կողմ»՝ 49։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերին ներկայացրել է ծախսերի փաթեթ՝ ուղղված Ամերիկայի ազգային անվտանգության ապահովմանը, որը կազմում է 106 միլիարդ դոլար։ Մասնավորապես, նա նախատեսում էր Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնել, Իսրայելին՝ 14 մլրդ դոլարի, ինչպես նաև 9 մլրդ դոլարի հումանիտար օգնության տրամադրում այս հակամարտությունների շրջանակներում։
Բացի այդ, 2 միլիարդ դոլար է հատկացվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցներին օգնելու համար, իսկ 14 միլիարդ դոլար՝ ԱՄՆ հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար: Որպես փաթեթի մաս՝ ԱՄՆ վարչակազմն առաջարկել է նաև ավելացնել ներգաղթի աշխատակիցների թիվը՝ արագացնելու ապաստանի դիմումների մշակումը, ավելացնել ապօրինի միգրացիայի դեմ պայքարող պարեկների թիվը և միջոցներ հատկացնել միգրանտների ընդունման կենտրոններ գործող պետություններին:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք». թուրք լրագրողը Պետրոս Ղազարյանի հյուրն է
Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն խաղաղության մասին, դեկտեմբերի 7-ի երեկոյան Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս հավաստիա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին. հատված՝ ցուցմունքից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բ...
«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների շարունակման, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպմանը․«Ո...
Ապարանում նոր բազմաբնակարան շենք ենք կառուցել. 43 ընտանիքի բնակարան կնվիրենք. Գնել Սանոսյան
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրել:ՏԿԵ նախարար Գնել Սա...