ՑԱԽԱԼ-ի զորքերը մտել են ՀԱՄԱՍ-ի հենակետեր, իսկ ռազմածովային ուժերը հարվածներ են հասցնում ռազմական օբյեկտներին
ՑԱԽԱԼ-ի զորքերը մտել են ՀԱՄԱՍ-ի հենակետեր և ոչնչացրել ահաբեկչական ենթակառուցվածքը Գազայի հատվածի Ջաբալիայի շրջանում: Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակը։
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ գործողության ընթացքում ՑԱԽԱԼ-ը իր վերահսկողության տակ է վերցրել այն առանցքային ռազմական դիրքերը, որտեղից հարձակումներ են իրականացվել իսրայելցի զինվորականների վրա։ Հաղորդվում է նաև ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և կառավարման կենտրոնի գրավման և «հետախուզման և հսկողության նյութերի, զենքի և քարտեզների» հայտնաբերման մասին:
Բացի այդ, Իսրայելի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպություններին պատկանող տասնյակ ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։«Ազատության» տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Իսրայելի բանակը պայթեցնում Գազայի Գերագույն դատարանի շենքը
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականները պայթեցրել են արդարադատության նախարարության և գերագույն դատարանի շենքը, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀԱՄԱՍ»-ը հրթիռակոծել է Թել Ավիվը․ օդային հարվածների ազդանշաններ են հնչում
Թել Ավիվում օդային հարվածների ազդանշաններ են հնչում: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հ...