Պատահարներ
Բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 23 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում հայտնաբերել են տղամարդու դի, որի վրա առկա են եղել վնասվածքների հետքեր:
Մինչ Կոտայքի բաժնի ծառայողները փորձում էին պարզել մահացածի ինքնությունը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոսահար Մաջդարն է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Դրիֆթ կատարած «BMW»-ի վարորդը հայտնաբերվել է
Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
3.5