«Ոստիկանն ասում ա՝ հո ամեն մեկին չեմ բռնի, տուգանեմ»․ Արտակ Գաբոյան

Ոստիկանները չեն գիտակցում իրենց գործի կարևորությունը: Այս մասին «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանը:


Նա նշեց, որ մի քանի տարի առաջ Հայաստանում ցանկացած վարորդ, որը ամրագոտի չէր կապում, հենց անցնում էր Վրաստանի սահմանը, սկսում էր ամրագոտի գցել. «Որովհետև այնտեղ կար ոստիկանություն, որը դրան հետևում էր, այստեղ` չկար: Շատ ոստիկաններ չեն գիտակցում իրենց գործի կարևորությունը: Երբ ոստիկանին ասում եմ` դա քո մեղքն է, որ մարդիկ ամրագոտի չեն կապում, ասում է` հո ամեն մեկին չեմ բռնի կանգնացնեմ, տուգանեմ»:


Բանախոսը որպես խնդիր առանձնացրեց նաև ոստիկանների կողմից մանր խախտումների անտեսումը. «Օրինակ` խաչմերուկներում ավտոմեքենաները չեն պահում հինգ մետր հեռավորությունը կամ կանգնում են զեբրայի դիմաց և տեսադաշտ են փակում, սակայն դրա համար ոչ մի վարորդ չի տուգանվում»,-ասաց նա:



Քաղաքականություն

Պատահարներ