Իսրայելն ու Համասը պայմանավորվել են զինադադարը երկարաձգել ևս մեկ օրով
Իսրայելը և Համասը պայմանավորվել են ևս մեկ օրով երկարաձգել զինադադարը, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին։
«Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի պայմանավորվել են երկարաձգել Գազայում ժամանակավոր հրադադարը ութերորդ օրը», – ասել են եգիպտական պաշտոնյաները:
Ակնկալվում է, որ գործարքը կհանգեցնի ևս 10 պատանդների՝ հիմնականում կանանց և երեխաների ազատ արձակմանը, գրում է ամսագիրը:
Հինգշաբթի առավոտյան Քաթարի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի մեկ օրով երկարաձգումը, որը պետք է ավարտվի ուրբաթ օրը ժամը 07:00-ին: Այս վերջնաժամկետից գրեթե մեկ ժամ առաջ իսրայելական բանակը հայտարարեց պաղեստինյան անկլավի մոտ գտնվող բնակավայրերում օդային հարվածների և Գազայի հատվածից հրթիռի խոցման մասին:
Նոյեմբերի 22-ին Թել Ավիվը և ՀԱՄԱՍ-ը Դոհայի միջնորդությամբ ձեռք են բերել առաջին լայնածավալ համաձայնությունը հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից հետո։ Կողմերը պայմանավորվել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ տասնյակ պատանդների ու կալանավորների փոխանակման համար։ Զինադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին, իսկ նոյեմբերի 28-ից այն երկարացվել է ևս երկու օրով։