Գերմանիան փորձարկում է քառօրյա աշխատանքային շաբաթը

Առնվազն 45 գերմանական ձեռնարկություններ և կազմակերպություններ փետրվարից փորձնականորեն կներկայացնեն քառօրյա աշխատանքային շաբաթ հաջորդ վեց ամիսների համար: Լուրը հայտնում է Stern-ը՝ վկայակոչելով DPA լրատվական գործակալությունը։


«Փետրվարից և հաջորդ վեց ամիսների ընթացքում ձեռնարկությունները կփորձեն քառօրյա աշխատանքային շաբաթը՝ հիմնված ժամանակի 80%-ի 100%-անոց պարտավորությունների կատարման և աշխատուժի 100%-ի օգտագործման մոդելի վրա»:


Փորձի ընթացքում մասնակիցները կկարողանան սովորել նոր տեխնիկա, խորհրդակցել փորձագետների հետ և փորձի փոխանակում կատարել այլ մասնակիցների հետ, ընդգծում է Սթերնը։ Մինչև փետրվար նրանք կպատրաստվեն հատուկ սեմինարներով։ Ծրագրի գիտական մասի իրականացման պատասխանատվությունը կրում է Վեստֆալյան Վիլհելմի համալսարանը (Մյունստեր, Գերմանիա):


Հաղորդվում է, որ ծրագրի մասնակիցների կեսից ավելին փոքր ձեռնարկություններ են, որոնց աշխատակիցների թիվը տատանվում է 9-ից 48 հոգու սահմաններում։ Մասնակիցների 14%-ը խոշոր ձեռնարկություններ են, որոնք ունեն ավելի քան 249 լրիվ դրույքով աշխատող:



Քաղաքականություն

Պատահարներ