Ձմեռը բարդ կլինի․ հակահարձակումը ցանկալի արդյունք չի տվել․ Զելենսկի
Ռուսաստանի հետ հակամարտության նոր փուլ է սկսվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի հետ պատերազմը թևակոխել է նոր փուլ, և սպասվում է, որ ձմեռը կբարդացնի մարտական գործողությունները ամառային հակահարձակումից հետո, որը ցանկալի արդյունք չի տվել զենքի և ցամաքային զորքերի մշտական պակասի պատճառով»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա պնդում է, որ դրա պատճառով «չի կարող բավարարվել», բայց կարող է նաև «խիստ բողոքել»:
Հիշեցնենք՝ Ուկրաինական հակահարձակումը սկսվեց հունիսի 4-ին: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով ՝ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի ուղղությամբ նպատակներին չեն հասել:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...
Փոխվարչապետի գրասենյակը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կայանալիք հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմ...