Այլ խաղացողների կողմից ազդեցության շարունակումը ծառայում է առճակատման պահպանմանը․ Բայրամով
Չնայած ավերածություններին և չսպիացող վերքերին, հենց Ադրբեջանն է դարձել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողը։ Այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 30-րդ նիստում ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԱԳ նախարարը նշել է, որ այլ սուբյեկտների նախաձեռնած աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և ծառայում է միայն խաղաղ գործընթացի ձգձգմանը:
«Չնայած Ադրբեջանի միանշանակ հանձնառությանը խաղաղությանը, գործընթացը բախվում է նոր ձգձգումների։ Ավելի քան երկուսուկես ամիս պահանջվեց, որպեսզի Հայաստանը վերջապես ներկայացնի իր մեկնաբանությունները համաձայնագրի նախագծի վերաբերյալ։ Նմանապես, որոշ կողմերի կողմնակալ և միակողմանի գործողությունները լրջորեն ազդում են գործընթացի վրա: Մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատալ, որ Ադրբեջանն ու Հայաստանը լավ հարաբերություններ հաստատելու և որպես երկու պետություն խաղաղ գոյակցելու պատմական հնարավորություն ունեն: Ժամանակն է օգտվել այդ հնարավորությունից։ Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհը երկկողմանի երկխոսության և հարևանների հետ նորմալ հարաբերությունների միջոցով է»,- ասել է Բայամովը։
«Այլ խաղացողների կողմից աշխարհաքաղաքական ազդեցության շարունակումը հակաարդյունավետ է, քանի որ այն ծառայում է միայն առճակատման պահպանմանն ու ձգձգմանը», - ամփոփել է Ջեյհուն Բայրամովը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...
Փոխվարչապետի գրասենյակը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կայանալիք հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմ...