Նրանց վրա ամբողջ աշխարհը ծիծաղում է․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գերմանիայի ղեկավարությունը «կուլ է տալիս» իր «դաշնակիցների» հարձակումները ինքնիշխանության բացակայության և իշխանությունների ներկայացուցիչների վատ պատրաստվածության պատճառով: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ գերմանացի քաղաքական գործիչներից ոմանք ի վիճակի չեն որակյալ որոշումներ կայացնել՝ անբավարար պրոֆեսիոնալիզմի պատճառով։
«Նրանք հայտնի են, նրանց վրա ամբողջ աշխարհը ծիծաղում է։ Ես հիմա ազգանուններ չեմ տա, բայց իրապես ծիծաղում է ողջ աշխարհը»,- հավելել Է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Եվրոպան ինքն է փակում էժան էներգակիրների աղբյուրը, կամ դա անում են ԱՄՆ-ի իրենց դաշնակիցները: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի իշխանությունները սպառազինության և թոշակների համար գումար են ստանում նաև Գերմանիայից, ընդ որում՝ Բեռլինի համար փակել են Ռուսաստանից եկող գազը:
Նմանատիպ հոդվածներ
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Փոխվարչապետի գրասենյակը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կայանալիք հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմ...