ՍԱՏՄՆ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։
Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտասրական վերահսկողության դաշնային ծառայության կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Եկամտահարկի հետ վերադարձման վերացմամբ իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հիփոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադ...
Պետական և համայնքային հարկերը բյուջե չվճարելու դեպքում նախատեսված 20 հազար դրամ տուգանքը կհանվի. նախագիծ
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված է, որ պետական և համայնքային հարկերը բյուջե...
Մաքսատանը մեքենաների կայանման դրույքաչափը 3 անգամ կբարձրանա. ՊԵԿ նախագահ
Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար (մաքսատանը կայանման համար) դրույքաչափերը մ...
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7%-ով
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7%-ով 2022-ից 2023 թվականներին՝ 2376-ից հասնելով 2542-ի, իսկ նրանց կարողությունն աճ...