Վարույթն իրականացնող մարմնին Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերությունից ձերբակալված անձինք չեն ներկայացվել. ՔԿ

Այսօր «Հետքը» գրել էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Նշվում էր, որ աշխատակիցները ապօրինի գործող հանքի տարածքից տեղափոխվել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։


Auroranews-ին Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմնին ձերբակալված անձինք չեն ներկայացվել:


Նրա խոսքով` ոստիկանությունից հաղորդում են ստացել ապօրինի արդյունահանման վերաբերյալ։ Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 281–րդ հոդվածի առաջին մասով (Առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը), 290–րդ հոդվածի առաջին մասի (Իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելը) և 283–րդ հոդվածի առաջին մասի (Չարաշահումները հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս) հատկանիշներով։


Իրականացվում է նախաքննություն։

Քաղաքականություն

Պատահարներ