Վարչապետի հրաժարականը պահանջող՝ ակցիայի մասնակիցներին այսօր կրկին բերման են ենթարկել
Ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ վրան տեղադրած և իրազեկման ակցիա իրականացնող «Զանգ» շարժման անդամներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները, պնդելով, որ իրավունք ունեն իրացնելու հավաքներ կազմակերպելու և ակցիա անելու իրենց իրավունքը, ակցիայի ընթացքում վրան տեղադրեցին Կասկադի հարևանությամբ, ինչից հետո ոստիկանները պահանջեցին հանել այն, քանի վրանի տեղադրումով ակցիայի մասնակիցները սահմանափակում են այլոց իրավունքները։
Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին կատարել ոստիկանների պահանջը, ինչից հետո իրավապահները ուժի գործադրմամբ վարչական ձերբակալման ենթարկեց վրանը տեղադրած վեց քաղաքացու։
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոնի փողոցներում «Զանգ» շարժման անդամներն արդեն չորրորդ օրն է՝ իրազեկման ակցիա են իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ նախորդ օրերին իրակայացված իրազեկման ակցիաների ընթացքում ոստիկանությունը կրկին բերման էր ենթարկել ակցիայի մասնակիցներին։