Գնաճը նվազել է. ԿԲ նախագահ
2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնաճը նվազել է -0.5 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով` 12-ամսյա բնականոն գնաճը հոկտեմբերի վերջին կազմել է զրո։ Գալստյանը նշեց` 12–ամսյա գնաճը կկայունանա 4 տոկոս ցուցանիշի սահմանում։
«Նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են»,– ասաց նա։
Ըստ Գալստյանի` ՀՀ–ում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին նպաստում են ծառայությունների ու շինարարության բարձր աճը։
«2023 թ. 4–րդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել։ Դա արտահայտվում է ապրանքահումքային շուկաներում գների և համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ։ Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ»,– մանրամասնեց ԿԲ նախագահը:
Նրա խոսքով` արտաքին պահանջարկը ՀՀ–ում դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր, որն արտահայտվում է մասնավոր սպառման բարձր աճով։
Նմանատիպ հոդվածներ
Քերոբյանը՝ Վերին Լարսում հայկական բեռնատարների մասին
Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպա...
Նավթի համաշխարհային գները արագացրել են անկումը
Նավթի համաշխարհային գները այսօր ցերեկը արագացրել են անկումը միջինը մինչեւ 2 տոկոս, իսկ Brent տեսակի մեկ բարելի արժեքը հո...
Կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի իր բաժնեմասը. փոխնախարարը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի հանքավայրի իր բաժնեմասը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ...
Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան կբացվի․ Քերոբյան
Հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման...