Ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց
Պետական եկամուտների կոմիտեն նոր տեղեկություն է փոխանցել ավտոմեքենաների առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արդեն իսկ ներմուծված, սակայն դեռևս ՀՀ տարածքում դրանց օտարումը պետական գրանցման չենթարկած տրանսպորտային միջոցների վերաբերյալ:
«Մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (այսինքն` մինչև ՀՀ հարկային օրենսգրքում
2023 թվականի դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը) տնտեսվարող
սուբյեկտների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով վերոգրյալ
ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՀՀ պետական եկամուտների
կոմիտեն զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց` հաշվի առնելով ավտոմեքենաների
պետական գրանցման գործընթացում ներկայում առկա օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: