ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուրմալու»-ի մետրոյի մրցույթը սկսեք, «Աջափնյակ»-ի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան

Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում տեղեկացրել են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից:


Այժմ իրականացվում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները և ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու: 


Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ստացել են ամբողջական փաթեթը։

«Այն համալիր փորձաքննության իրականացման դաշտում է: Պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»:


Քաղաքապետի խոսքով՝ պատրաստ են տրամադրել «Սուրմալու» մետրոյի կայարանի նախագծային, նախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման մրցույթի հայտը:

Մանրամասները՝ տեսանյութում։


Քաղաքականություն