ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա հակասահմանադրական օրենք է․ ավտոներկրողների հերթական բողոքի ակցիան
Ավտոներկրողները հերթական բողոքի ակցիան են իարականացնում նախագահական նստավայրի դիմաց։
Նրանք խնդրում են պատկան մարմիններից, որպեսզի հապճեպ ուժի մեջ չմտնի Հարկային նոր օրենքը, որով իրենք պետք է ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավտոներկրող ընկերության տնօրեն Վարդան Օնանյանը։
«Բոլորս փաստի առաջ ենք կանգնում նաև այն հազարավոր հաճախորդները, ովքեր մեքենա ներմուծող ընկերությունների հետ պայմանագրեր ունեն կնքած և սպասում են իրենց մեքենաններին։ Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից 20 % եկամուտ ունենալ, որից շահույթ տանք, բայց վստահաբար՝ այս ընկերությունները 20 % եկամուտ գործարքներից չեն ունենում։ Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց մեքենաներին են սպասում, սա հակասահմանադրական օրենք է»,- նշեց նա։
Օնանյանը նշում է՝ գրություն են պատրաստել, որը հանձնելու են ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որ չստորագրի և չվավերացնի օրենքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 14-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։