ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի 3 օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել են չվերթներ

Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում, ձյան տեղումների պատճառով հետաձգվել է առնվազն 35 չվերթ, ևս չորսը՝ չեղարկվել։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Մոսկվայի ժամանակով ժամը 07.24-ի դրությամբ (Երևանի ժամանակով 08․24)  «Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, 3-ը չեղարկվել է, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:


Առատ ձյան պատճառով մոսկվացիներին հորդորել են հետաձգել մեքենաներով երթևեկությունը: Մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտից, ճանապարհների որոշ հատվածներում բեռնատարներ են քարշակվում։ 


Ինչպես հայտնել են «Ֆոբոս» եղանակային կենտրոնից՝ Մոսկվայում մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը:


Զվարթնոց օդանավակայանի կայքէջից տեղեկանում ենք, որ դեպի Մոսկվա չվերթների ուշացումներ, կամ չեղարկումներ այս պահին չկան:


Քաղաքականություն