ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ պետական պարտքն աճել է․ Սիրունյանը թվեր է ներկայացնում
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 6,4 տոկոսով։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվությունը ներկայացնելիս հայտնեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Նրա խոսքով՝ աճել է համամասնությամբ, քանի որ փոխարժեքը մեծ տատանում չի ունեցել։
Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ կառավարության պարտքն աճել է մոտ 7 տոկոսով։
«Պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 454 մլրդ դրամ՝ նախորդ տարվա տարեվերջի 4 տրիլիոն 186,7 մլրդ դրամի դիմաց։ Արտաքին պարտքը կազմել է 2 տրիլիոն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը՝ 1 տրիլիոն 89 մլրդ դրամ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։