Մի՞թե մենք այնքան երեխա ենք, որ ՌԴ-ն մեր ձեռքը բռնած տանի այնտեղ, որտեղ կործանում է․ ՔՊ պատգամավոր
Մենք արտաքին քաղաքականության վեկտոր չենք փոխում, բայց մենք պետք է որոշենք մեր կախվածության աստիճանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրոպայի, Ամերիկայի հետ և դա է հայրենիքի շահը։
«Ոչ ոք իրավունք չունի մեզ սովորեցնելու, թե մեր շահը ում հետ է լավ»,-նշել է պատգամավորը և հավելել․
«Մի՞թե մենք այնքան երեխա ենք, որ Ռուսսատանը մեր ձեռքը բռնած տանի այնտեղ, որտեղ կործանում է։ Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ։
Հայ ժողովուրդն ասում է, որ քեզ այլևս որպես բարեկամ չի ընկալում՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Մենք պետություն չենք ունեցել, հիմա պետություն ենք սկսում կառուցել․ ունեցել ենք միայն երկիր և իշխանություն»։
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...