
Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային
կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Հարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում
իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված
սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Բլագոդարնոյե):
Մասնավորապես՝
-արտադրամասի պատերը, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները
չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ
մաքրել և ախտահանել,
-առաստաղը չի ունեցել հարթ մակերես, առկա են եղել կեղտի կուտակումներ,
-սարքավորումները գտնվել են ոչ նորոգ վիճակում` եղել են ժանգոտված,
պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել
է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: