
Ինչ իրավիճակ է Վերին Լարսի անցակետում

Մամուլում տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Լարսի անցակետում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայ տնտեսվարողների բեռնատարները, որոնք դեպի Ռուսաստան են արտահանում սննդամթերք, հետ են ուղարկում Հայաստան:
Auroranews-ի հետ զրույցում ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը նշեց, որ երեկ հայտարարություն են տարածել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների վերաբերյալ, որին ավելացնելու ոչինչ չունեն:
Նշենք, որ ՊԵԿ-ը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր.
«Վերին Լարսի
անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը, որի արդյունքում
ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում Ռուսաստան:
Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգառել են անցակետում
և առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն
վերհանելուն զուգահեռ, միաժամանակ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի
նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համատեղ քննարկելու և
հետագա գործողությունները պլանավորելու համար»: