Իլոն Մասկը ցանկություն է հայտնել օգնել Գազայի հատվածի վերականգնմանը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ կցանկանար օգնել Գազայի հատվածի վերականգնմանը։


Գործարարը մասնակցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ X սոցիալական ցանցում երկխոսությանը՝ այնտեղ կատարած այցի ժամանակ։ Իսրայելի վարչապետը նշել է, որ Թել Ավիվի՝ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակից հետո հնարավոր կլինի խաղաղություն կառուցել, վերականգնել Գազայի հատվածը և ստեղծել զարգացման նախագծեր։ Միլիարդատերը համաձայնել է Իսրայելի վարչապետի հետ՝ ասելով, որ անհրաժեշտ է չեզոքացնել նրանց, ովքեր մտադիր են սպանել, դադարեցնել քարոզչությունը, որը մարդկանց պատրաստում է ապագայում մարդասպան դառնալու, իսկ հետո Գազան դարձնել բարգավաճ։


«Ես ուրախ կլինեմ օգնել», - պատասխանել է Մասկը Նեթանյահուի հայտարարությանը, ով հույս է հայտնել, որ Մասկը կօգնի Գազայի հատվածի վերականգմանը:

Քաղաքականություն