Հայաստանը նոր հարձակման վտանգի տակ է Բաքվի կողմից․ Le Monde
Հայաստանը դասեր է քաղում Լեռնային Ղարաբաղի անկումից։ Այս մասին գրում է Le Monde։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո ռուս խաղաղապահների պասիվությունը հաստատեց այն, ինչ Երևանն ավելի ու ավելի բացահայտ դատապարտում էր ամիսներ շարունակ՝ Ռուսաստանն այլևս վստահելի գործընկեր չէ: Ըստ պարբերականի՝ երբեք Մոսկվայի հանդեպ անվստահությունն այդքան մեծ չի եղել։
Պարբերականը գրում է․ «Քանի որ Հայաստանն այլեւս չի կարող ապավինել իր պատմական դաշնակցին, որին այժմ համարում են «դավաճան» կամ նույնիսկ նոր թշնամի, նա նոր համագործակցություն է փնտրում, որպեսզի փորձի ապահովել իր անվտանգությունը: Անհրաժեշտությունն առավել մեծ է, քանի որ դեպի ծով ելք չունեցող կովկասյան այս փոքրիկ երկիրը նոր հարձակման վտանգի տակ է Բաքվի կողմից, որը ձգտում է ստանալ Զանգեզուրի միջանցքը, որը պետք է Ադրբեջանը միացնի իր Նախիջևանի էքսկլավին»:
Նշվում է, որ դաշինքների նման դիվերսիֆիկացիան ընկած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր ռազմավարության հիմքում:
«Մենք սխալ ենք թույլ տվել՝ բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնելով»,- նշել է պարբերականի պաշտոնական ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով:
«Եթե մենք ունենք հինգ կամ վեց ընկերներ, որոնցից կարող ենք զենք գնել, և մի քանի տնտեսական գործընկերներ, դա մեզ թույլ կտա կախված չլինել միայն մեկից, եթե վերջինս ցանկանա պատժել մեզ: Դա մեզ թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչ ենք մենք անում: Երևանը մտադիր է ոչ թե ամբողջությամբ խզել կապը Ռուսաստանի հետ, այլ նվազեցնել նրա ծայրահեղ կախվածությունը։ Նա մնում է մեր գործընկերը՝ չնայած նրա անբարյացակամ վերաբերմունքին», - նշում է նույն աղբյուրը:
Հայաստանը, որը երկկողմ պաշտպանական համաձայնագիր ունի Մոսկվայի հետ, մասնավորապես դատապարտում է «արդեն վճարված զենքի եւ տեխնիկայի մատակարարման հետ կապված խնդիրը», տվյալ դեպքում՝ ավելի քան 250 միլիոն դոլարի պայմանագիր, որը երբեք չի իրականացվել:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով․ հայտնի է օրը
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրավիրվել է Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով։ Ա...
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...