ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերահսկել կլիմայի փոփոխությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Անտարկտիդա և աշխարհին կոչ է արել վերահսկել կլիմայի փոփոխությունը և թույլ չտալ սառույցի ռեկորդային հալումը: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։



«Ես եկել եմ Անտարկտիդա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 28-րդ խորհրդաժողովից (COP28) առաջ: Այստեղ սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ, և դրա  հետևանքով ծովի մակարդակը բարձրանում է, իսկ կյանքը և գոյության միջոցները հայտնվում են սպառնալիքի տակ ամբողջ աշխարհի ծովեզերքի գոտիներում: Եկեք վերահսկողության տակ վերցնենք կլիմայական ճգնաժամը։ Եկեք պաշտպանենք Անտարկտիդան, որպեսզի պաշտպանենք մեզ»,- գրել է ՄԱԿ-ի ղեկավարը։


Հավելենք, որ հոկտեմբերին Գուտերեշը եղել է Էվերեստ լեռան ստորոտում, որտեղից կոչ է արել պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ:


Քաղաքականություն