ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի թանկ ենք մեքենաները վաճառելու․ ավտոներկրողները դժգոհ են հարկերի չափից

Ավտոներկրմամբ ու դրանց վաճառքով զբաղվող ընկերությունները կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ցույց են անցկացնում։ Նրանք բողոքում են որոշումից, ըստ որի պետք է այսուհետ վճարեն շահութահարկ։


«Մեզ պարտադրում են ունենալ 20 տոկոս շահույթ։ Ու ըստ օրենքի` եթե անգամ մենք չունենանք այդ շահույթը, նրանք մեզ պարտադրում են, որ շահութահարկը վճարենք հենց այդ 20 տոկոսից։ Այսինքն` եթե ավտոմեքենան ինձ վրանստել է 10.000 դոլար, ես ինչքանով էլ այն վաճառեմ, պետք է արդեն առնվազն 2 հազար դոլարի 18 տոկոսը վճարեմ որպես շահութահարկ»,– լրագրողների հետզրույցում ասաց ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։


Ավտոներկրողները նշում են, որստիպված ավելի թանկ են մեքենաները վաճառելու, քանի որ իրենց ստիպում են հավելյալ հարկեր վճարել:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն