ՀԱՊԿ–ն կարող է փաստաթղթեր ստորագրել նաև առանց Հայաստանի մասնակցության, եթե երկիրը դեմ չէ. աղբյուր
ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս փաստաթղթեր ստորագրել կողմերից մեկի բացակայության դեպքում, եթե բացակայող կողմը դեմ չէ: Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում տալով իր աղբյուրին: Այսպիսով, լրատվամիջոցի աղբյուրը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը ԱԳ նախարարների, ԱԽ քարտուղարների և պաշտպանության նախարարների համատեղ նիստում։
Նշվում է, որ հանդիպմանը համաձայնեցվել է շուրջ 20 փաստաթուղթ, այդ թվում՝ կազմակերպության խաղաղապահ ուժերին վերաբերող փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ վաղը Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ա...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...