Ինչո՞ւ է կառավարությունը դեմ «Հայաքվեի»՝ Արցախի հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրենսդրության համաձայն, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը այս ամսվա վերջին պետք է քննարկվի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում, որից հետո, անկախ նրանից, գլխադասային հանձնաժողովն ինչ եզրակացություն կտա, այն ընդգրկվելու է խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:
Թերթի տեղեկություններով, սպասվում է բավական ներկայացուցչական մասնակցություն և քննարկում: Ի դեպ, նշենք, որ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:
Նմանատիպ հոդվածներ
«Հայկական ավիաուղիներ»-ը գործարկում է նոր չվերթներ․ հայտնի է , թե որ ուղղություններով
«Հայկական ավիաուղիները» գործարկում է Երևան֊-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները։ Հայտնում են ընկերությունից:Երևան֊Միներա...
Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Երևան քաղաքում`Նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրա...
Ձյուն, բուք, մերկասառույց․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ա...
Ինքնաթիռը Ֆրանսիայից թռել է Թուրքիա՝ «մոռանալով» 30 ուղևորի
Առեղծվածային դեպք է տեղի ունեցել SunExpress ավիաընկերության Փարիզ-Իզմիր չվերթի ժամանակ. Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանո...