ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախկինում ընդունված որոշումների համաձայն։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության տարածած մեկնաբանությունում։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել էր, որ Հայաստանը կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթղթերը։
Մինչ այժմ մշակվում էր երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։
«Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծերին և այդ տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին աջակցող ԱԳՆ ղեկավարների հայտարարությանը։ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը», - նշվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
ՀՀ ընդդիմությունը դիմել էր Մոսկվային՝ Փաշինյանի դեմ պայքարում աջակցության համար․ Զատուլին
Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։ Այս մաս...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...