ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թազա հեծանիվ չհորինեք, ամբողջ աշխարհում թեքահարթակի ստանդարտ կա». Ավինյան
Երևան քաղաքում թվով 400 թեքահարթակների կառուցման համար պատրաստվում է գնման հայտ` 2024 թ. համար, որով նախատեսված է մեկ հատի նախահաշվային արժեքը 250 000 դրամ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Այստեղ շատ կարևոր է ստանդարտը, խնդրում եմ` ստանդարտը բերեք իրար
հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որ հետո ասենք` էսպես կամ էնպես, լավը չի ստացվել:
Աշխարհը անցել է այս փորձով, պետք չի, էլի, հեծանիվ հորինել»,- ասաց նա:
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ցանկացավ հստակեցնել. «Որքան տեղյակ
եմ` ուզում եք` թեքահարթակը մի քանի մոտեցում ունենա»: Ավինյանն արձագանքեց. «Ուզում
եմ գրագետ թեքահարթակ լինի, էն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կա, և
չանել հայկական իմպրովիզացիայի տարբերակներ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա քո համար Ծերեթելի չի». Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել
Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել, ավագանու իշխանական և ընդդիմադիր անդամների միջև լեզվակռիվ է եղել։ Նշենք, որ Երեւան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց: Վարչապետը նշեց, որ նորություն չէ,որ ՀՀ-ում էլէ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումնե...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...