ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարում դեռահասները էլեկտրական ինքնագլորով հարվածել են մանկասայլակին. տուժել է մանկահասակ երեխա
Կրասնոդարում երկու դպրոցականներ էլեկտրական ինքնագլորով հարվածել են փոքրիկ երեխայով մանկասայլակին: Այս մասին գրում են թելեգրամյան ռուսալեզու ալիքները:
Տեսանյութում ֆիքսված է այն պահը, երբ երկու աղջիկներ էլեկտրական ինքնագլորով մեծ արագությամբ ընթանում են հետիոտների համար նախատեսված հատվածով: Այդ պահին մոտակա կրպակի հետևից հայտնվում է մանկասայլակով մի կին և տեղի է ունենում բախում։ Բարեբախտաբար, մանկասայլակը չի շրջվել, սակայն երեխան գլխով հարվածել է մանկասայլակի կողային հատվածին։
«Մայրն ու երեխան տեղափոխվել են բուժհաստատություն, որտեղ երեխայի մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների վնասվածք»,- նշվում է Կրասնոդարի ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության Telegram-ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ դեռահասները դեպքի վայրից փախուստի են դիմել։ Այժմ պարզվում է էլեկտրական ինքնագլոր վարող աղջկա ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհեր և վիրավոր. ԱՄՆ–Կանադա սահմանին տեղի ունեցած պայթյունը՝ ահաբեկչության փորձ. ՀԴԲ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը դիտարկում է որպես ահաբեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուններ և հրդեհ՝ ՌԴ զորամասերից մեկում
Հրդեհ է բռնկվել ՌԴ ՊՆ–ին պատկանող օբյեկտում: Ինչպես նշում են թելեգրամյան ալիքները՝ հրդեհը բռնկվել է Վոլգոգրադի շրջանի Կո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ձյան հետևանքով ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։22-ից ահազանգեր են ստացվել ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է ԱՄՆ–Կանադա սահմանին ավտոմեքենայի պայթյունի պահը
Համացանցում հրապարակվել է ԱՄՆ–Կանադա սահմանին ավտոմեքենայի պայթյունի պահը: Ինչպես հայտնել էինք՝ ԱՄՆ Հետաքննությունների դ...