ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժվել են ապօրինի շահագործվող բենզալցակայաններ
Մի շարք տնտեսվարող սուբյեկտների հետ իրականացվել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջիններս սեփական ուժերով ապամոնտաժել են իրենց կողմից շահագործվող ապօրինի 6 բենզալցակայան: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Նրա խոսքով Արաբկիրում Մամիկոնյաց և հարակից փողոցներում էլ ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ։ Նրա խոսքով՝ նույն գործընթացն իրականացվում է նաև Կենտրոնում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույն կերպ վարվելու հանձնարարական տվեց նաև մյուս վարչական շրջանների ղեկավարներին։
Մանրամասները՝ տեսանյութում։