Պեսկովը՝ Փաշինյանի` Բաքվի պատերազմի նախապատրաստման հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Երևանի ու Բաքվի մասին և պատերազմի նախապատրաստության մասին, հայտարարել է, որ դրանց ծանոթ չէ, պաշտոնապես հայտարարություններ են հնչում խաղաղության պայմանագրին պատրաստ լինելու մասին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Փաշինյանը Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ է տեսնում Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի պատճառով: Նա նաև հայտարարել է, որ Երևանին անհասկանալի է Բաքվի դիրքորոշումը, որը հրաժարվում է վերադարձնել գերիներին։
«Ես, ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ Ադրբեջանի պետական մակարդակով նման հայտարարություններին։ Մենք լսել ենք երկրի ղեկավարության, Ադրբեջանի ղեկավարության բոլորովին այլ հայտարարություններ, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի անհրաժեշտության և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Այդ պատճառով կոնկրետ պարոն Փաշինյանի հայտարարությունների այս մասով ես հիմա ոչինչ չեմ կարող ասել», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում ընդունել Փաշինյանի հայտարարությունները ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը:Հայտարարություն մեջ մասնավորապես նշվում...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։&nb...
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...