Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն․ Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հարցազրույց է տվել AnalitikaUA պարբերականին, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը։
Նա նշել է՝ Հայաստանը կհաղթահարի իր շուրջ առաջացած շատ դժվարությունները, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատան իրենց երկրին։
Պատասխանելով Բալթյան-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն: Նրա խոսքով՝ պետք է փնտրել իրավական և լոգիստիկ բանաձևեր։
«Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն», - նշել է Պոդոլյակը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։
«Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, որոնց հետ միշտ երկխոսությունը պատմականորեն լավ է եղել»,- հավելել է Պոդոլյակը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարություն մեջ մասնավորապես նշվու...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...